News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2001 թվականից Քլինթոններն ընդհանուր առմամբ 729 ելույթ են ունեցել, որոնցից յուրաքանչյուրը միջինը վճարվել է 210.8 հազար դոլարի չափով: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:

CNN-ի հաղորդմամբ, ամուսինները նաեւ 7.7 մլն դոլարի չափով հոնորար են ստացել Goldman Sachs եւ UBS բանկերի աշխատակիցների առջեւ 39 ելույթի համար: Մասնավորապես, Հիլարի Քլինթոնը 8 այդպիսի ելույթի համար 1.8 մլն դոլար է ստացել:

Նախկին պետքարտուղարն ինքը ֆինանսական կորպորացիաներին բազմիցս քննադատել է օրենքի խախտման աստիճանի հասնող չարաշահումների եւ մեքենայությունների համար: Անցյալ տարվա հոկտեմբերին նա առաջարկել է լրացուցիչ հարկեր սահմանել նրանց համար, որոնք մեծ պարտքեր ունեն եւ ռիսկային գործարքներ են իրականացնում:

Այս հանգամանքը, սակայն, նրան չի խանգարում փողով ելույթ ունենալ հարուստների առջեւ, ինչը կոշտ քննադատության առիթ է դառնում նախագահական արշավում նրա մրցակիցների կողմից:

2015 թվականի ամռանը հաղորդվել էր, որ 8 տարվա ընթացքում Քլինթոնների ընտանիքի եկամուտը կազմել է 139 մլն դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ