News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լոնդոնում Իրանի եւ Թեհրանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները վերականգնում են վիզաների տրամադրումը:

Իրանի ԱԳ նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆը Մեծ Բրիտանիայի իր գործընկեր Ֆիլիպ Հեմոնդի հետ Լոնդոնում կայացած հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ դեսպանատների կողմից վիզաների տրամադրման գործընթացը կվերսկսվի մի քանի շաբաթվա ընթացքում:

Ըստ IRNA գործակալության, Թեհրանի եւ Լոնդոնի միջեւ չորս տարվա լարված հարաբերություններից հետո 2015 թվականի օգոստոսի 23-ին Իրանում կրկին բրիտանական դեսպանություն բացվեց:

2011-ի նոյեմբերին ծայրահեղական տրամադրությամբ իրանցի երիտասարդները ներխուժել էին Թեհրանում բրիտանական դեսպանության շենք: Միջադեպից հետո Մեծ Բրիտանիան Թեհրանից տարհանել էր իր դիվանագետներին, այնուհետեւ Իրանը Լոնդոնից հետ էր կանչել իրանական դիվանագիտական առաքելությունը: 2013 թվականին երկու պետությունները հարաբերվում էին ժամանակավոր հավատարմատարների մակարդակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ