News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Եվրոպայի ներսում սահմանների փակումը կարող է բացասական հետեւանքներ ունենալ Եվրամիության համար: Այս մասին ամենշաբաթյա տեսաուղերձում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այն հրապարակվել է երկրի կառավարության կայքում:

«Մենք պետք է պաշտպանենք մեր արտաքին սահմանները, քանի որ ցանկանում ենք պահպանել Շենգենը: Եթե չկարողանանք պաշտպանել մեր արտաքին սահմանները, ապա ներքին շուկայի շրջանակում այդ ազատ տարածքը՝ մեր բարեկեցության հիմքը, կվտանգվի: Հարկավոր է կանխել դա: Կարծում եմ՝ ԵՄ անդամ բոլոր երկրները կիսում են այս տեսակետը»,- ասել է Մերկելը:

Ըստ ՏԱՍՍ-ի, ներկայում ԵՄ-ի ներսում մի շարք սահմաններին սահմանային վերահսկողություն է իրականացվում՝ միգրանտների անկառավարելի հոսքը մասամբ կանխելու համար: ԵՄ-ն միգրացիոն ճգնաժամից ելքը համարում է Թուրքիայի հետ համագործակցությունը, որի սահմանով բազմաթիվ փախստականներ անցնում են Հունաստան, այնտեղից՝ ԵՄ այլ երկրներ: Անկարային 3 մլրդ եվրո են խոստացել, որպեսզի այն ավելի լավ պահպանի սահմաններն ու կանխի օտարերկրացիների ապօրինի հոսքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ