News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վրացական խոհանոցն ընդգրկվել է լավագույն հնգյակում՝ Thrillist ամերիկյան ինտերնետային պարբերականի վարկածով, որը մասնագիտացած է սննդի, խմիչքի, ճամփորդությունների ու ժամանցի մասին հրապարակումների ոլորտում: Ազգային խոհարարական ավանդույթների վարկանիշում, որն ընդգրկել է 48 երկիր, Վրաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել Իտալիայից, Ֆրանսիայից ու Իսպանիայից հետո: Հնգյակը եզրափակում է Գերմանիան:

Նկարագրելով Վրաստանի ազգային խոհանոցը՝ Thrillist -ի տեսաբանները նշում են, որ վրացական կերակրատեսակներն աչքի են ընկնում «տարբեր համեմունքների ու խոտերի՝ օրինակ համեմի ու չոր վաղինակի անհավանական հարուստ ու հազվագյուտ համերով»: «Այդ ամենը վրացական խոհանոցում գործածվում է՝ այլ խոհանոցներին ոչ բնորոշ համադրությամբ»,- ասված է հոդվածում: Վրացական կերակրատեսակների շարքում վարկանիշի հեղինակներն առանձնացրել են նավակի տեսքով՝ պանրով ու հում ձվով խաչապուրին: Որպես ամենահամեղ վրացական կերակրատեսակներ հիշատակված են նաեւ խինկալին, կուչմաչին ու չախովբիլին, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Պետք է նշել, որ Վրաստան այցելող օտարերկրացիներն իրենց արձագանքներում ու հոդվածներում նշում են երկրի արտասովոր գեղեցկությունը, տեղի բնակիչների արտասովոր ջերմ վերաբերմունքն իրենց նկատմամբ ու հազվագյուտ ազգային կերակրատեսակները:

Ինչպես հայտնել էին ավելի վաղ, 2015 թ. Վրաստան է այցելել օտարերկրացիների վերջին 25 տարվա համար ռեկորդային քանակություն՝ ավելի քան 5.8 մլն մարդ, ինչը 7 տոկոսով ավելին է, քան 2014 թ: 2015 թ. Վրաստան այցելածներից 925 հազարը ՌԴ քաղաքացիներ են, ինչը նախորդ տարվա համեմատ 14.2 տոկոսով շատ է: Անցած տարվա արդյունքներով Ռուսաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել այն երկրների շարքում, որոնց քաղաքացիները բոլորից շատ են Վրաստան մեկնում: Այդ երկրների առաջին եռյակում են Հայաստանը, Ադրբեջանը ու Թուրքիան: Իսկ հեռավոր արտերկրերից գործնական ու զբոսաշրջային նպատակներով Վրաստան այցելող մարդկանց քանակով առաջին տեղերում են Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, ԱՄՆ –ն ու Մեծ Բրիտանիան:

Փորձագետների կարծիքով արտասահմանցի հյուրերի քանակի աճը պայմանավորված է մի շարք տնտեսական, քաղաքական ու այլ գործոններով, որոնք հաջորդել են իշխանափոխությունից հետո (2012 թ. հետո) երկրում իրավիճակի որոշակի կայունացմանը, Վրաստանի նկատմամբ օտարերկրացիների հետաքրքրության աճով ու այսնեղ տնտեսության ու մշակույթի ոլորտներում տարատեսակ նախագծերի իրականացումով:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ