News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում հրադադարի «հասնելն անհնար է, առանց Թուրքիայի եւ Հորդանանի հետ սահմանների փակման»: Այդ մասին հայտնել է ՍԱՀ-ի փոխվարչապետ եւ արտգործնախարար Վալիդ Մուալլեմը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նա նշել է, որ «ամբողջությամբ կիսում է իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Լավրովի տեսակետը այն պայմանների վերաբերյալ, որոնցում Սիրիայում հնարավոր կլինի դադարեցնել կրակը»:

Մուալլեմը նաեւ նշել է, որ Դամասկոսում կասկածում են Սիրիայի հակամարտությանը սաուդյան զինված միջամտության սպառնալիքի իրական լինելուն: Նա նշել է, որ  «Սիրիայում օտարերկրյա ցամաքային ռազմական գործողությունը քիչ հավանական է»: Սակայն նրա խոսքով, «ոչինչ չի կարելի բացառել, այդ թվում նաեւ` խենթ որոշումները»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ