News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

1957 թվականի արտադրության մրցարշավային Ferrari-ն ուրբաթ երեկոյան Փարիզում կայացած աճուրդում վաճառվել է 32 մլն եվրոյով: Սա ռեկորդային գումար է Եվրոպայում ավտոմեքենայի վաճառքի համար:

Ferrari 335S Spider Scaglietti-ի համար 10 րոպե շարունակ պայքարել են երկու հոգի: Արդյունքում մեքենան ձեռք է բերել հեռախոսով աճուրդին մասնակցած անանուն գնորդը: Նա Ferrari-ի համար 23 մլն եվրո է առաջարկել, իսկ հարկերի եւ վճարների հետ միասին գումարը շուրջ 32 մլն եվրո կկազմի:

Ըստ Financial Times-ի, Ferrari 335S-ն այսպիսով դարձել է Եվրոպայում վաճառված ամենաթանկ մեքենան՝ փոքր-ինչ զիջելով 2014 թվականին Քալիֆորնիայում սահմանված բացարձակ ռեկորդակրին: Այնտեղ 1962 թվականի Ferrari 250 GTO-ն վաճառվել է 38 մլն դոլարով:

ՌԲԿ-ի փոխանցմամբ, Ferrari 335S-ի նախորդ սեփականատերը ֆրանսիացի կոլեկցիոներ Պիեռ Բարդինոն է:

Financial Times-ը գրում է, որ չնայած եզակի օրինակով թողարկված ավտոմեքենաների վաճառքի ռեկորդներին, դասական մեքենաների շուկան ճգնաժամի մեջ է: Դա արտահայտվում է նրանով, որ կոլեկցիոներները կորցրել են «զանգվածային» համարվող ավտոմեքենաների նկատմամբ հետաքրքրությունը: Այդպիսի մեքենաներից են նաեւ Mercedes Benz SL Pagoda-ն, Jaguar E-Type-ը եւ Porsche 911-ը, որոնք նախկինում մեծ պահանջարկ էին վայելում հին մեքենաների կոլեկցիոներների շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Bentley-ն թողարկել է ոսկե կաբրիոլետ. գինը հայտնի է
VW W12 շարժիչների արտադրությունը կդադարեցվի...
Volvo-ն նախատեսում է իր հաջորդ սերնդի էլեկտրական մեքենաների արտադրության մեջ ներդնել մեգաֆոնային տեխնոլոգիա
Թեև արտադրողը որևէ տեխնիկական մանրամասներ չի ներկայացրել, դա կապված կլինի SPA3 պլատֆորմի...
Հազվագյուտ Lamborghini Jalpa-ն աճուրդի կհանվի
1981 թվականից մինչև 1988 թվականը մասնագետները հավաքել են ընդամենը 410 սպորտային մեքենա...
Չինական արտադրողները զբաղեցրել են ավտոմեքենաների համաշխարհային շուկայի մեկ երրորդը
Toyota-ն շուկայի մասնաբաժինով պահպանում է առաջին տեղը՝ 10,6 տոկոս, որին հաջորդում են Volkswagen-ը և Hyundai-ը՝ համապատասխանաբար 9,5 և 7,4 տոկոս բաժնետոմսերով...
Համացանցում հայտնվել են նոր Chevrolet Corvette ZR1 սպորտային մեքենայի լուսանկարները
Անցյալ ամիս բրենդը հաստատեց, որ կներկայացնի հաջորդ սերնդի Corvette ZR1-ն այս ամառ՝ հրապարակելով...
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ