News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Իսլամական պետության» ոչնչացման համար անհրաժեշտ է զրկել ահաբեկիչներին նավթի ու եւ ֆինանսական հոսքերի հասանելիությունից։ Այս մասին հայտարարել է ամերիկացի միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին։

«Չորս տարի առաջ ես ասել եմ, որ ահաբեկիչներին ոչնչացնելու համար պետք է ռմբակոծել  նրանց նավթային օբյեկտներն ու վերցնել նրանց ձեռքի տակ եղած նավթը։ Եթե մենք այն ժամանակ դա արած լինեինք, հիմա նման խնդիր չէինք ունենա։ Այսօր ես նույնն եմ ասում»,-ասել է Թրամփը՝ Նյու Հեմփշիր նահանգում հեռուստաբանավեճի ժամանակ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»։

Գործարարը նաեւ նշել է, որ ԱՄՆ-ը պետք է իր դաշնակիցներից պահանջի փակել բոլոր ֆինանսական հոսքերը, որոնք իրենց բանկային համակարգերի միջոցով հասնում են ահաբեկիչներին։

«Հսկայական ծավալի միջոցներ են գնում «Իսլամական պետությանը» մեր դաշնակիցների հաշիվների միջոցով։ Ուստի ֆինանսական ու նավթային հոսքերի դադարեցումը վերջ կդնի ահաբեկիչներին։ Բայց դա պետք էր անել 4 տարի առաջ, ոչ թե հիմա»,-ասել է Թրամփը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ