News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը ճանաչում է այդ երկրից բռնի տեղահանված հայերի վերադարձի իրավունքը: Այսօր` սեպտեմբերի 15-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործի քննության ժամանակ, հայտարարել է Ադրբեջանի կառավարության ներկայացուցիչ, այդ երկրի նախագահի աշխատակազմի աշխատակից Չինգիզ Ասգարովը:

Պատասխանելով Ալվինա Գյուլումյանի հարցին, թե Ադրբեջանը ճանաչո՞ւմ է հայ փախստականների վերադարձի իրավունքը նա մասնավորապես ասել է. «Այո: Ադրբեջանի կառավարությունը ճանաչում է հայ փախստականների վերադարձի իրավունքը»:

Հիշեցնենք, որ այսօր ՄԻԵԴ-ում սկսվել է երկու գործի քննությունը: «Չիրագովներն ընդդեմ Հայաստանի» գործով հայցվոր ադրբեջանցի ընտանիքը պնդում է, որ «հայկական օկուպացիայի» հետեւանքով Լաչինում կորցրել է իր տունը, ունեցվածքը եւ զրկվել այն տեսանելի ապագայում օգտագործելու, ժառանգելու կամ զարգացնելու հնարավորությունից, քանի որ Հայաստանի կառավարությունը շարունակում է մերժել նրանց դիմումները` Լաչին վերադառնալու վերաբերյալ:

Մյուսը ներկայացրել է Շահումյանի շրջանի Գյուլիստան բնակիչ Մինաս Սարգսյանի ընտանիքը, որը 1992թ. հունիսին ստիպված է եղել լքել իր հայրենի գյուղը եւ փասխատական դառնալ: Սարգսյանները փոխհատուցում են պահանջում փախուստի ժամանակ իրենց գույքի կորստի համար: Նրանք նշել են, որ Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատվություն է կրում նաեւ գյուղի մշակույթի հուշարձանների, իրենց նախնիների գերեզմանների ավիրման համար:

Նշենք, որ երկու գործով էլ եվրոպական դատարանն, ըստ  ընթացակարգի,  վճիռ կկայացնի ավելի ուշ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
1988-1992 թթ  Ադրբեջանից բռնագաղթված անձանց կսեփականաշնորհվի իրենց կողմից զբաղեցված բնակելի տարածքները
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման…
ԳԱԱ-ում անցկացվել է «Ադրբեջանահայ փախստականությունը 35 տարի անց և 2020-2023թթ․ Արցախի փախստականությունը» աշխատաժողովը
Աշխատաժողովը շատ կարևոր թեմայի է նվիրված։ Այն ունի ոչ միայն գիտական, այլև գործնական նշանակություն՝ հատկապես մեր օրերում։ Ադրբեջանահայության..
Շուրջ 3 տասնամյակ մեր երկրում չեն լուծվել տեղահանվածների խնդիրները. Վիլեն Գաբրիելյանը՝ ՀԿ ներկայացուցիչներին
Նշվել է, որ անտեսվել են փախստականներին առնչվող հիմնական խնդիրները...
Հանրակացարանների 7 բնակարաններ կաառավարությունը սեփականության իրավունքով հատկացրեց Ադրբեջանից բռնագաղթածներին
Նշենք, որ խոսքը 7 բնակարանների մասին է, որտեղ բնակվում է թվով 12 բռնագաղթված...
Փաշինյան. Ադրբեջանից փախստականներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել բնակարանային հարցում
Այս բոլոր հարցերը տասնամյակներ շարունակ չեն լուծվել, իսկ այժմ դրանք վերջապես լուծվում են․․․
Բաքուն պարտավոր է փոխհատուցում վճարել հայ փախստականներին եւ նրանց սերունդներին. Հայ փախստականների պլատֆորմ
«Բաքվի, Կիրովաբադի, Սումգայիթի, Շումումյանի, Գետաշենի հայ փախստականները չեն էլ երազում վերադառնալ իրենց տները, սակայն այսօրվա Ադրբեջանը չի կարող երաշխավորել նրանց իրավունքները...
Ամենաշատ