News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Վորոնեժում բռնել են Մ4 «Դոն» մայրուղով ազատ շրջող վագրին։ Վագրի մասին քաղաքի բնակիչները ոստիկաններին հայտնել են այսօր՝ փետրվարի 7-ի առավոտյան։ Դեպքի վայր են ժամանել ոստիկաններ, փրկարարներ եւ կենդանաբույժներ։ Վագրն ագրեսիվ վարք չի դրսեւորել, ուստի որոշվել է շրջափակել նրան եւ քնեցնել։

Կենդանուն շրջափակել են երկու մեքենաների օգնությամբ, ապա երեք կրակոցով քնաբեր ներարկել։ Երբ վագրը քնել է, նրա թաթերը կապել են, դրել հատուկ մեքենան եւ հասցրել կենդանաբանական այգի։
Որոնումների ժամանակ փրկարարները զանգահարել են Վորոնեժի կրկեսներ ու կենդանաբանական այգիներ, սակայն ոչ մի տեղից վագր չէր կորել, հաղորդում է Lenta-ն։

Ավելի ուշ պարզվել է, որ կենդանու տերը Վորոնեժի մարզի բնակիչ է։ Նա երկու վագր է գնել Մոսկվայում եւ իր «ԳԱԶել»-ով տարել Կարաչաեւո-Չերկեսիա։ Տեղափոխման ժամանակ գազաններից մեկը փախել է, սակայն տերը ոչ մի տեղ չի հայտարարել այդ մասին։ Անհայտ է, թե որքան ժամանակ է վագրը շրջել ազատության մեջ։

Տղամարդու մոտ միայն տեղեկանք է եղել, որ կենդանիներն առողջ են, իսկ դրանց տեղափոխման թույլտվություն նա չի ունեցել, հաղորդում է LifeNews-ը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ