News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Ամերիկյան Սան Ֆրանցիսկոյում ոստիկանական հետապնդման ժամանակ տեղի ունեցած պատահարի հետեւանքով 3 մարդ է զոհվել:

Փետրվարի 6-ի լույսի 7-ի գիշերը ոստիկանության պարեկը նկատել է, որ ճերմակ Chevrolet-ի վարորդը վտանգավոր մանեւրումներ է կատարում քաղաքում: Ոստիկանը ցանկացել է կանգնեցնել իրավախախտին, սակայն վարորդը փորձել է փախուստի դիմել՝ անցնելով լուսակրի կարմիր լույսի ներքո:

Հետապնդումն ավարտվել է խաչմերուկում իրավախախտի եւ տաքսի ծառայության մեքենաների բախմամբ: Chevrolet-ն հրդեհվել է, վարորդն ու երկու ուղեւորները տեղում մահացել են, իսկ տաքսու վարորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով ABC հեռուստաալիքը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ