News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ իշխանությունները որպես գործընկերներ պետք է ընտրություն կատարել Թուրքիայի իշխանությունների եւ «Դեմոկրատական միություն» կուսակցության (PYD) քրդական ուժերի միջեւ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

Նման տեսակետ Էրդողանը հայտնել է կիրակի հրապարակած իր մեկնաբանություններում, ԱՄՆ նախագահի ներկայացուցչի սիրիական Քոբանի կատարած այցից մեկ շաբաթ անց։ Նշենք, որ Քոբանին գտնվում է PYD-ի ռազմական թեւի վերահսկողության տակ, իսկ Անկարան PYD-ին հմարում է ահաբեկչական կառույց, որը կապված է Քուրդիստանի բանվորական կուսակցության (PKK) հետ։

«Ինչպե՞ս մենք կարող ենք ձեզ վստահել։ Կամ ես եմ ձեր դաշնակիցը, կամ Քոբանիի ահաբեկիչները»,-Էրդողանի խոսքերն է մեջբերել AP-ը։

«Իսլամական պետության» դեմ պայքարող կոալիցիայում ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հատուկ ներկայացուցիչ Բրեթ Մաքգուրքը նախորդ հանգստյան օրերին այցելել էր Սիրիայի հյուսիսում քրդերի կողմից վերահսկվող տարածքներ, որտեղ բանակցություններ էր վարել քուրդ-արաբական դաշինքի ներկայացուցիչների հետ, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ։
ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչը հայտնել է, որ Մաքգրուքը սիրիական Քուրդիստանում է անցկացրել երկու օր եւ այցելել է նաեւ Քոբանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ