News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Սեուլն ու Վաշինգտոնը բանակցություններ կսկսեն Կորեական թերակղզում ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի տեղադրման շուրջ՝ Հյուսիսային Կորեայի կողմից աճող սպառնալիքին ի պատասխան: Ըստ Reuters-ի, այս մասին հայտարարել են Հարավային Կորեայի իշխանությունները:

Խոսքը նորագույն THAAD (Terminal High Altitude Area Defense System) համալիրների մասին է, որոնք կարող են փոքր եւ միջին հեռահարության բալիստիկ հրթիռներ ոչնչացնել:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, փետրվարի 7-ին Հյուսիսային Կորեան արբանյակով հրթիռ է արձակել: Այդ մասին Փհենյանի հայտարարությունների առիթով ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը որոշել է արտակարգ նիստ հրավիրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ