News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետք չէ թերագնահատել Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընին: Lenta-ի փոխանմամբ, այս մասին հայտարարել է Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը:

«Այդ տղան երիտասարդ է, նա գործ ունի այդ գեներալների հետ, նրա հայրը մահացել է, եւ նա պահպանում է վերահսկողությունը: Ինչ-որ բան է տեղի ունենում: Մի՛ թերագնահատեք այդպիսի տղաներին: Մի՛ թերագնահատեք նրան»,- Ֆլորիդայում փետրվարի 6-ին կայացած ցույցի ժամանակ հայտարարել է Թրամփը:

Ըստ The Independent-ի, նա նաեւ ընդգծել է, որ Կիմ Չեն Ընն իրեն դուր չի գալիս, եւ հավելել, որ նա, հավանաբար, մոլագար է:

Հիշեցնենք, որ փետրվարի 7-ի առավոտյան Հյուսիսային Կորեան արբանյակով հրթիռ է արձակել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ