News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Երեւանի 31-ամյա բնակիչ Գեորգի Շատոյանը մեղադրվում է իր ծանոթուհու կամքին հակառակ նրա հետ սեռական հարաբերություն ունենալու մեջ: Ըստ մեղադրական եզրակացության, նախկինում դատված  Գեորգի Շատոյանը 2015 թվականի հունիսի 4-ի լույս 5-ի գիշերն իր ծանոթուհուն` Ա. Կոստանյանին  ընթրելու պատրվակով հրավիրել է Երեւանի Ազատամարտիկների 2-րդ նրբանցքի 17 հասցեում գտնվող «Նոր Արեշ» հյուրանոց եւ նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն ունեցել նրա հետ:

Գեորգի Շատոյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ Քրեական օրենսգրքի 138 հոդվածի 1-ին մասով (բռնաբարություն, տղամարդու սեռական հարաբերությունը կնոջ հետ՝ նրա կամքին հակառակ, վերջինի կամ այլ անձի նկատմամբ բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ կնոջ անօգնական վիճակն օգտագործելով), որը պատժվում է ազատազրկմամբ՝ 3-6 տարի ժամկետով:

Գեորգի Շատոյանը կալանավորված է:

Տպել
Ամենաշատ