News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Համացանցում հայտնվել են 2017 թվականի «Chevrolet Camaro ZL1» կաբրիոլետի լուսանկարները: Նախնական տեղեկությունների համաձայն, նոր մոդելը հզոր շարժիչ կունենա՝ մինչեւ 640 ձիաուժ հզորությամբ:

Ավտոմեքենան ներկայում ճանապարհային փորձարկում է անցնում ամերիկյան Միչիգան նահանգում: Կաբրիոլետը վաճառվելու է միայն Միացյալ Նահանգների ներքին շուկայում: Մեքենայի թողարկման ժամկետն ու մոտավոր արժեքը հայտնի չեն: Ամենայն հավանականությամբ, այն շուկայում կհայտվի 2017 թվականին:

Camaro-ի բաց տարբերակը թողարկվելու է սահմանափակ քանակությամբ: Փորձարկման ժամանակ մեքենան քողարկվել է, այդ պատճառով դրա արտաքինի մասին որեւէ բան ասելը բարդ է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ