News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Չեխիայի կառավարությունն ահաբեկիչներին 6 մլն դոլարի փրկագին է վճարել՝ իր 2 քաղաքացուհիներին ազատ արձակելու համար: Գանա Գումպալովան եւ Անտոնիա Խրաստեցկան 2015 թվականի մարտին հայրենիք են վերադարձել Պակիստանից, որտեղ պատանդ էին պահվում երկու տարի շարունակ: Այս մասին գրում է Respekt շաբաթաթերթը:

Սա առաջին դեպքն էր, երբ ահաբեկիչները պարգեւավճար են պահանջել Չեխիայի քաղաքացիներին ազատ արձակելու դիմաց:

Մինչ այդ, չեխական հատուկ ծառայությունները պարզել են, որ ազատ արձակվելուց հետո Գանա Գումպալովան չի կարողացել հարմարվել հայրենիքում նախկին կյանքին եւ փորձել է վերադառնալ առեւանգողների մոտ: Պատանդառության ժամանակ իսլամ ընդունած կնոջը բռնել են թուրքական սահմանին եւ Չեխիա վերադարձնել:

Չեխ զբոսաշրջիկներին պատանդառել էին պակիստանյան Բելուջիստան գավառում: Նրանք Պակիստան էին ժամանել հարեւան Իրանից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Ամենաշատ