News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Այսօր՝ փետրվարի 7-ին, ժամը 17:32-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի կամրջի մոտակայքում ՃՏՊ է տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի Տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Պատահարի հետեւանքով տուժած կա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Աստրա G» մակնիշի (վարորդ՝ 1986թ. ծնված Հ. Ա.), «ՎԱԶ-2106» մակնիշի (վարորդ՝ 1970թ. ծնված Ա. Պ.) եւ «Օպել Աստրա G» մակնիշի (վարորդ՝ 1972թ. ծնված Գ. Բ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում: 

«Օպել Աստրա G»-ի ուղեւորները՝ 2012թ. ծնված Ա.Ա.-ը եւ 1992թ. ծնված Մ.Մ.-ը տեղափոխվել են Աբովյանի ԲԿ: Տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՎԱԶ-2106»-ի վարորդին, որին տեղափոխել են Աբովյանի ԲԿ, այնուհետեւ՝ Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթեւեկելի գոտուց, հոսանքազրկել եւ փակել գազի բալոնների փականները:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ