News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարության շրջանակում Իրանը դիտարկում է Հայաստան գազի արտահանման ծավալներն ավելացնել 5 անգամ: Mehr գործակալության փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Իրանի Գազի արտահանման ազգային ընկերության տնօրեն Ալիռեզա Քամելին:

«Նույնիսկ Իրանի եւ Հայաստանի միջեւ համաձայնագրի հիման վրա հնարավոր է ավելացնել գազի մատակարարումմները՝ օրական մինչեւ 5 մլն խ.մ.»,- նշել է Քամելին՝ հավելելով, էլեկտրահաղորդման նոր գծերի շինարարությունը կարող է իրանական գազի մատակարարման ավելացման առանցքային գործոն դառնալ:

Ներկայում Իրանն օրական շուրջ 1 մլն խ.մ. գազ է մատակարարում Հայաստանին:

2015 թվականի օգոստոսին Իրանն ու Հայաստանն էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման մասին համաձայնագիր կնքեցին: 107 մլն եվրո արժողությամբ պայմանագիրը ենթադրում է 275 կմ երկարությամբ ԷՀԳ-ն կառուցել 2 տարվա ընթացքում:

Իրանական կողմից ստացվող գազը Հայաստանում էլեկտրաէներգիա է դառնում եւ վերադառնում Իրան: Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականին Իրանից Հայաստան 383 մլն խ.մ. գազ է ներկրվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,48 դոլար
Նավթի գինը շարունակում է բարձրանալ...
ՏԿԵՆ-ում քննարկվել է ՀԱԷԿ-ի ժամկետի կրկնակի երկարաձգման աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները
Նախարար Սանոսյանը տվել է խիստ հանձնարարականներ, որպեսզի սահմանված...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերի մի շարք բնակավայրերում
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները...
ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրենը Հնդկաստանում մասնակցել է ատոմակայանների անվտանգության բարձրացման հարցերի քննակմանը
2024 թ. ապրիլի 23-ից 26-ը Հնդկաստանի Հանրապետության Մումբայ քաղաքում...
Brent նավթը թանկացել է՝ մեկ բարելը  83,25 դոլար
Երկուշաբթի առավոտյան նավթը թանկանում է...
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Ամենաշատ