News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը բոլորին շնորհավորել է Արեւելյան օրացույցով Հրե Կապիկի տարվա առիթով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, իր պաշտոնական էջում նա տեսանյութ է հրապարակել, որում ինքն ու կինը չինարենով բարեմաղթանքներ են հղում:

«Մենք Պրիսցիլայի հետ ուրախ ենք լուսնային օրացույցով Ամանորը տոնել Մաքսի հետ: Այս Նոր տարին Մաքսի համար շատ կարեւոր է նաեւ այն իմաստով, որ մենք նրա համար չինական անուն ենք ընտրել: Նրա անունը Չեն Մինյույ է: Չենը նրա մորական ազգանունն է, իսկ Մինյույը՝ «վաղը» եւ «տիեզերք» բառերի հիերոգլիֆները, ամբողջ աշխարհի համար ավելի լուսավոր ապագայի շուրջ մեր հույսն է»,- ասել է Ցուկերբերգը:

«Մեր փոքրիկ ընտանիքի անունից ցանկանում ենք ձեզ առողջություն եւ բարգավաճում մաղթել Նոր տարում»,- հավելել է միլիարդատիրոջ կինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ