News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հաիթիի նախագահ Միշել Մարտելին լքել է իր պաշտոնը՝ երկիրը թողնելով առանց փոխարինողի, քանի որ նախագահի ընտրությունները բողոքի ցույցերի պատճառով մի քանի անգամ հետաձգվել են, հայտնում է AP-ը:

Երկրի խորհրդարանի առջեւ իր ելույթում նա նշել է, որ շատ է ցավում, որ ընտրությունները հետաձգվել են, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Նշենք, որ շաբաթ օրը Հաիթիի նախագահն ու խորհրդարանը համաձայնության էին եկել ժամանակավոր կառավարություն ձեւավորելու շուրջ։ Ակնկալվում է, որ մոտ օրերս խորհրդարանը ժամանակավոր նախագահ կընտրի։ Նախագահական ընտրություններ երկրորդ փուլը պլանավորվում է անցկացնել ապրիլի 24-ին, իսկ նոր նախագահն իր լիազորությունները կստանձնի մայիսի 14-ին։

Հաիթիում նախագահական ընտրությունների առաջին փուլը կայացել էր հոկտեմբերի 26-ին։ Երկրորդ փուլ էին անցել «Տետ Կալե» կուսակցության անդամ Ժովենել Մոիզը եւ ընդդիմադիր Առաջընթացի եւ Հաիթիի էմանսիպացիայի այլընտրանքային լիգայի ներկայացուցիչ Ժյուդ Սելեստանը։ Գործող նախագահն ընտրություններին չի մասնակցել։ Ընտրությունների 2-րդ փուլը մի քանի անգամ հետաձգվել էր։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ