Գյումրիի փետրվարի 7-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել, որի հետեւանքով 73-ամյա կին է տուժել: Այս տեղեկությունը NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից:
Գյումրիի բժշկական կենտրոնից NEWS.am-ին հայտնեցին, որ 73-ամյա կինը ստացել է գլխուղեի փակ վնասվածք՝ ուղեղի ցնցման նշաններով եւ կրծքավանդակի բութ վնասվածք, նրա վիճակը կայուն է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՔՕ 175-րդ հոդվածի 2-րդ մասին 3-րդ եւ 4-րդ կետերով: