Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Ֆորդ Էսկորտ» մակնիշի ավտոմեքենայի սրահից գողացել են ձայնարկիչը եւ կանխիկ գումար:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է մեկ այլ գողություն կատարելու համար բերման ենթարկված, 44-ամյա Սարո Ս.-ն, ով տվել է խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է: