Ոստիկանության Արարատի մարզային վարչության եւ Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 21-ամյա Գեղամ Հ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա հունվարի վերջերին գտնվելով 49-ամյա Արթուր Գ.-ի տանը եւ օգտվելով վերջինիս քնած լինելու հանգամանքից` գողացել է նրա բջջային հեռախոսը:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն: