«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է սեփական ցուցակով՝ առանց նախընտրական դաշինքի: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիրը» որոշում է կայացրել քաղաքական խորհրդի նիստում՝ քննարկելով 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ձեւաչափի հարցը:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը բազմապատկելու է ջանքերը այլ ուժերի եւ անհատների՝ Կուսակցության շարքերը ներգրավելու ուղղությամբ»,-ասված է «Քաղաքացիական պայմանագրի» տարածած հաղորդագրության մեջ: