News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Այս տարվա հունվարին որոշ ապրանքախմբերում արձանագրվել է 2 տոկոս գնաճ, որը պայմանավորված է Հայաստանի 11 բնակավայրերում արձանագրված մինչեւ 2.9 տոկոս գնաճով: Այս մասին այսօր` փետրվարի 8-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախագահի խորհրդական Գուրգեն Մարտիրոսյանը:

Գուրգեն Մարտիրոսյանի խոսքով, 2 տոկոս գնաճն արձանագրվել է Երեւանում եւ ամենաբարձր գնաճը` 2.9 տոկոս, արձանագրվել է Կապան քաղաքում, գնաճ է արձանագրվել նաեւ Գյումրիում եւ Վանաձորում:

«2016թ. հունվարին 2015թ. դեկտեմբերի համեմատ 2.2. տոկոս ընդհանուր գնաճի պարագայում պարենային ապրանքների գներն աճել են հինգ տոկոսով, ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6 տոկոսով: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է բանջարեղեն եւ կարտոֆիլ ապրանքախմբում` 35.5 տոկոս, իսկ գնանկում է արձանագրվել հացամթերքի` 0.5 տոկոս, մսամթերքի, ոգելից եւ ծխախոտի ապրանքախմբում` 0.01 տոկոս»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Այս տարվա մարտին Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը գերազանցել է 307 հազար դրամը
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին Հայաստանում միջին ամսական...
Դոլարի փոխարժեքը նվազել է. էժանացել է նաեւ եվրոն
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 7-ին, կազմել է...
«ԱՐՄ ՊԵՏՐՈԼ» լցակայանում հայտնաբերվել են խախտումներ. 10 լիտրի փոխարեն տրվել է 9,35 լիտր բենզին. Տեսչական մարմին
Արձանագրված իրավախախտման համար տնտեսվարող սուբյեկտը ենթարկվել է վարչական պատասխանատվության...
Ապրիլին ՊԵԿ-ը 31 դեպքով կազմել է ապօրինի գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ արձանագրություն
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ներկայացնում է ապրիլի 1-ից 30-ն ընկած...
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Ամենաշատ