News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալությունը կարծում է, որ երկրի աշխատաշուկան բավական ամուր է փախստականների մեծ հոսքը ինտեգրելու համար։ «Գերմանական աշխատաշուկայի համար տարեկան 350 հազար փախստականը որեւէ խնդիր չի ներկայացնում, քանի որ ամեն տարի Գերմանիայում մինչեւ 700 հազար աշխատատեղ է հայտնվում»,- Die Welt-ին հայտնել է գործակալության ղեկավար Դեթլեֆ Շելեն։

Նրա կարծիքով փախստականները, որպես կանոն, գործազուրկ գերմանացիների համար մրցակցություն չեն ստեղծում, քանի որ փախստականների խումբը շատ փոքր է։

Անցյալ տարի Գերմանիա է ժամանել մոտ 1.1 մլն փախստական։ Գերմանիայի աշխատանքի դաշնային գործակալությունն արդեն վաղուց էր հաշվարկել, որ 2016թ. երկրում աշխատանք եւ մասնագիտական նախապատրաստություն կփնտրի փախստականի  կարգավիճակ ստացած 350 հազար միգրանտ։

Շելեն հույս չունի, որ փախստականների հոսքը մոտ ապագայում կարող է լուծել Գերմանիայում որակյալ կադրերի պակասուրդի խնդիրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Եվրախորհրդարանը ԵՄ-ին կոչ է անում դադարեցնել էներգետիկ ոլորտում Ադրբեջանի հետ ռազմավարական համագործակցությունը
Բացի այդ, բանաձևում նշվում է, որ Ադրբեջանում շարունակվող մարդու իրավունքների խախտումները անհամատեղելի են այդ երկրում COP29 համաժողովի նախապատրաստման հետ
Եվրախորհրդարանը հաստատել է 10 հազար եվրո կանխիկ վճարումների սահմանաչափը
Հաղորդվում է, որ Եվրամիության ամենավտանգավոր հանցավոր խմբավորումների ավելի քան մեկ երրորդը իրենց եկամուտները լվանում են անշարժ գույքի միջոցով
Թուրքիան հրաժարվել է ԵՄ-ին տվյալներ տրամադրել ներգաղթյալներին հատկացված 530 միլիոն եվրոյի օգտագործման մասին
Թուրքիան, իր հերթին, խոստացել է կանգնեցնել ներգաղթյալներին...
Ամենաշատ