News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նիկելի գինը վերջին 13 տարվա ընթացքում հասել է նվազագույն ցուցանիշին այն մտահոգությունների ֆոնին, որ մետաղի արտադրության կրճատումը բավարար չէ Չինաստանում նվազող պահանջարկը փոխհատուցելու համար, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով Bloomberg-ը։

Հաղորդվում է, որ Չինաստանը աշխարհում նիկելի ամենախոշոր սպառողն է։ Նրան բաժին է հասնում աշխարհում մետաղի սպառման ավելի քան 50 տոկոսը։ Այն օգտագործում են չժանգոտող արճճի արտադրության համար, որի արտադրության ծավալները Չինաստանում կրճատվում են։

Եռամսյա մատակարարումների գները LME բորսայում նվազել են 3.2 տոկոսով եւ կազմել 7900 դոլար մեկ տոննայի դիմաց,  իսկ հետո նորից վերադարձել են 8155 դոլարի մեկ տոննայի դիմաց։

LME-ի ինդեքսը ընթացիկ տարում նվազել է 1 տոկոսով, ընդ որում, նիկելը վատագույն դինամիկան է գրանցել՝ էժանանալով 7.5 տոկոսով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ