News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Գերմանիայի եւ Ֆրանսիայի կենտրոնական բանկերի ղեկավարներ Իենս Վայդմանը եւ Վիլերուա դե Գալոն հանդես են եկել Եվրոգոտու բերափոխումների իրականացման եւ ֆինանսների համաեվրոպական նախարարության ստեղծման օգտին, ինչը կօգնի վերականգնել Եվրամիությունում տնտեսական հավասարակշռությունը:  

Համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է  Suddeutsche Zeitung թերթում, նրանք հանդես են եկել Եվրոպական միության անդամ երկրների իրավունքներն ու լիազորությունները փոխանցեն համաեվրոպական մակարդակ տեղափոխելու օգտին, տեղեկացնում է Gazeta-ն: 

«Եվրոպական տարածքի ներսում ավելի նշանակալի ինտեգրացիան վստահության վերականգնման ինքնաթելադրվող մեթոդ է», — ասված է հայտարարության մեջ:

Նրանց կարծիքով ընդհանուր ֆինանսական դրության վատթարացման եւ տնտեսական անհավասարակշռության լույսի ներքո Եվրոպան  «միանշանակ» գտնվում է ճամփաբաժանին: Ճգնաժամային իրավիճակի հաղթահարման համար անհրաժեշտ է ֆինանսների ընդհանուր նախարարություն ստեղծել, արդյունավետ եւ պակաս «մասնատված» համաեւրոպական վարչակազմ, ինչպես նաեւ քաղաքական հզոր մարմին, որը քաղաքական որոշումներ կընդունի:   

«Այդ նոր հաստատությունները կկարողանային հոգ տանել պատասխանատվության եւ վերահսկողության միջեւ հավասարակշռության վերականգնման մասին», — գրում են երկու ԿԲ ղեկավարները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոլդովան շուտով կարող է սկսել ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները. Եվրահանձնակատար
Դեռ որոշակի աշխատանք կա անելու, բայց ես չափազանց վստահ եմ, որ այն կավարտվի ժամանակին...
Եվրոպական ութ երկիր Վրաստանին զգուշացրել է, որ նրա եվրոպական ապագան վտանգված է
Վրաստանին ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները սկսելու ու հետագայում՝ Եվրամիությանն անդամակցելու համար հստակ ճանապարհ տրվեց…
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
ԵՄ-ը չի բացառում անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ, եթե «ռուսական օրենքն» ընդունվի. ԶԼՄ
Անվիզա ռեժիմի չեղարկումը Վրաստանի հետ չի բացառվում...
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մետսոլան ժամանել է Կիեւ
Եվրախորհրդարանի նախագահը Կիեւում է...
ԵՄ ներկայացուցիչը հայտնել է Պուտինի լեգիտիմությունը ճանաչելու հարցում միասնական դիրքորոշում չունենալու մասին
ԵՄ երկրները միասնական դիրքորոշում չունեն...
Ամենաշատ