News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Աշտարակի խճուղում փետրվարի 7-ին, «Նիվա» մակնիշի ավտոմեքենայի հրկիզման դեպքի վերաբերյալ NEWS.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Պարզվում է՝ նույն օրը երեկոյան Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում անհայտ անձինք ավազակային հարձակում են գործել «Ամարաս-Շին» ՍՊԸ փոխտնօրենի վրա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հաստատեցին ոստիկանությունից։

Նախնական տեղեկություններով՝ Աշտարակի խճուղում, վրացական համարանիշներով «Օպել-Աստրա» մակնիշի  մեքենայում գտնվող անձինք կանգնեցրել են փոխտնօրենի մեքենան, մոտեցել ու դանակի սպառնալիքով գումար պահանջել: Նա դիմադրել է, որի ժամանակ սպառնացողները հարվածել են նրա գլխին, հրկիզել ավտոմեքենան ու դիմել փախուստի:

Ավելի վաղ NEWS.am-ը գրել էր, որ Հայաստանի ՏԿԱԻՆ-ում փետրվարի 7-ին, ժամը 19.01-ին ահազանգ է ստացվել, որ Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի միջազգային վերականգնողական կենտրոնի մոտակայքում, այրվում է «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենա. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ եւ ՃԿԱԿ օպերատիվ խումբը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 35-ամյա Ա. Ա.-ն տեղի ուժերով տեղափոխվել է «Արմենիա» ՀԲԿ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.21-ին, մարվել` 19.31-ին: Չավուշի փողոցում` «Արարատ Գոլֆ» ակումբի մոտակայքում, ամբողջությամբ այրվել է «ՎԱԶ-2121» մակնիշի 030 ՍՏ 65 համարանիշով ավտոմեքենան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ