News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Գերմանիան անհրաժեշտ է համարում օրենսդրական բազա ստեղծելու միջոցով կանխել Եվրոպա անօրինական ներգաղթը: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցրել Անգելա Մերկելը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը: 

«Այժմ մեզ անհրաժեշտ է փախստականների ընդունման համար օրենսդրական բազա նախապատրաստել: Մենք ուզում ենք կանխել անօրինական ներգաղթը Եվրոպա», - ասել է նա: Նրա խոսքով, նպատակն այն է, որ Թուրքիային մենակ չթողնեն զբաղվել  փախստականներով, եւ անհրաժեշտ է Թուրքիայի համար այդ խնդիրների ավելի արագ եւ արդյունավետ լուծում գտնել»:

Մերկելը նաեւ նշել է, որ Գերմանիան նախատեսում է  «փախստականներ ընդունել նաեւ Թուրքիայից, բայց ուզում է, որ նրանք օրինական ներգաղթյալներ լինեն»:

Բացի այդ, կանցլերը հավելել է, որ Գերմանիան հույս ունի  հնարավորինս հանել բյուրոկրատական արգելքները Թուրքիային փախստականների համար 3 մլրդ եվրո հատկացնելու ճանապարհին: «Մենք կօգնենք նաեւ Թուրքիայի ճամբարներում գտնվող  փախստականներին», - ընդգծել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ