News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի Շարուրի փողոցի 24/2 հասցեի բնակիչները 20 տարի է` պայքարում են շենքի նկուղ, երբեմն էլ բնակարաններ լցվող կոյուղաջրերի խնդրի դեմ:

«20 տարի ա նույն վիճակն է, մի օր մաքրում ենք, հաջորդ օրը էլի լցվում է նկուղ, մեկ-մեկ էլ առաջին հարկի բնակարաններ: Անտանելի վիճակ է, լավ է հիմա ձմեռ է, հոտը էդքան չի գալիս, ամառը շենք մտնել չի լինում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց 1975 թ.-ին կառուցված շենքի բնակիչ Հարություն Հարությունյանը: 

Բնակիչների խոսքով` շենքի նկուղ լցվող կոյուղաջրերից եւ կոյուղակեղտերից վերջնականապես ազատվելու համար անհրաժեշտ է փոխել կոյուղու խողովակները, կամ գտնել անհետացած երեք դիտահորերը եւ մաքրել դրանք:

«Դիմել ենք Ջրմուղ, համատիրություն, թաղապետարան, ոչինչ չեն անում վերջնականապես էս խնդիրը լուծելու համար: Պիտի պետությունը մտածի, էդ տրուբաները փոխի, ինչքա՞ն կարելի է սենց ապրել: Լավ, տրուբաները չեն փոխում, թող էդ կորած երեք լյուկերը գտնեն, դրանք մաքրեն»,- նշեց բնակիչներից մեկը:

Հարություն Հարությունյանը հայտնեց, որ թաղապետարանից փետրվարի 7-ին եկել են, որոշ մաքրման աշխատանքներ իրականացրել, որը, ըստ նրա, խնդրի լուծում չէ:

«Էկան, մի քիչ մաքրեցին, հիմա լյուկերը մաքուր են, նկուղն էլ, խոստացել էին էլի գալ, գտնեին կորած լյուկերը, մեծ մեքենաներով մաքրեին, որ անընդատ չլցվի, բայց խոստացված օրը եւ ժամին չեկան»,-ասաց բնակիչը:

Շենգավիթ վարչական շրջանի թաղապետարանից NEWS.am-ին հայտնեցին, որ շենքի կոյուղագծերը փոխելու նպատակով կազմվում է նախահաշիվ, մինչ այդ շարունակաբար կիրականացվեն պրոֆիլակտիկ մաքրման աշխատանքներ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ