News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Մամիկոնյանց  47 շենքի տանիքից փետրվարի 6-ին ձյունը մաքրելիս ընկած եւ մահացած 52-ամյա Աշոտ Ամիրզյանի բնակարանը շենքի վերջին` 5-րդ հարկում է, քանի որ ձնհալքից ջուրը լցվել է նրա բնակարան, նա բարձրացել է տանիք եւ մաքրել է ձյունը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած տղամարդու հարեւաններից մեկը: Հարեւանի խոսքով,  թե ինչպես է եղել դեպքը, ոչ ոք չի տեսել, ըստ էության, Աշոտը բահով մաքրելիս է եղել շենքի տանիքը եւ, հնարավոր է, որ անզգուշաբար ընկել է  տանիքից:

«Մեր հարեւան բոլոր շենքերի տանիքներին կան արգելապատնեշներ, բայց մեր շենքի տանիքը չունի, եթե ունենար, հնարավոր է, որ Աշոտը չմահանար: Նա փող էր հավաքում, որ իր բնակարանի առաստաղը վերանորոգի, բայց չհասցրեց»,-ասաց հարեւանը:

Հարեւանի խոսքով, 52-ամյա տղամարդը 4 տարի առաջ էր ամուսնացել, ունի 2-ամյա տղա: Նա մասնագիտությամբ էլեկտրիկ-շինարար էր, տվյալ շենքում ապրել է երկար տարիներ:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Մամիկոնյանց 47 շենքի տանիքից, 52-ամյա տղամարդը տանիքի ձյունը մաքրելիս  անզգուշաբար  ընկել եւ մահացել է:

Գործն այժմ ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի քննչական բաժնի վարույթում է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ոստիկանություն դիմած ռուս կանայք հայտնել են, թե «Հաղթանակ» զբոսայգու սեփականատերը հարվածել է իրենցից մեկին, թքել դեմքին
Ապրիլի 23-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում. Ժամը 10։55-ի...
Ամենաշատ