News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ադրբեջանական կողմը երբեք գերիների եւ պատանդների վերադարձի հարցով բանակցություններ չի նախաձեռնել: Այդ մասին հայտնել է Գերիների, պատանդների եւ անհետ կորածների հարցերով Հայաստանի հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանը` NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Ադրբեջանի Փախստականների եւ բռնի տեղահանվածների հարցով պետական կոմիտեի ղեկավար Ալի Հասանովի արտահայտությունները:   

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը` վկայակոչելով ԱՊԱ-ին, Աղդամի` Ադրբեջանի կողմից վերահսկվող հատված այցի ընթացքում Ալի Հասանովը, ի թիվս այլ բաների հայտարարել է.   «մենք բազմաթիվ հայ պատանդներ ունենք,   առաջարկում ենք նրանց բոլորին փոխանակել» Լեռնային Ղարաբաղում դատապարտված Դիլհամ Ասքերովի եւ Շահբազ Գուլիեւի հետ:   

Աշխատանքային խմբի ղեկավարը հիշեցրել է, որ վերջին  6 տարվա ընթացքում հայկական կողմը նպատակաուղղված եղանակով փորձում է հանդիպել ադրբեջանական պետական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ` քննարկելու գերիների եւ պատանդների վերադարձի, անհետ կորածների որոնման հետ կապված հարցեր: 

«Արժե միջազգային հանրության եւ մարդու իրավունքների  եւ միջազգային իրավունքի նորմերի պահպանման հարցերով զբաղվող միջազգային իրավասու կազմակերպությունների ուշադրությունը հրավիրել վերոհիշյալ պաշտոնյայի հնչեցրած հայտարարության ձեւակերպման վրա: «Պատանդ» բառը տվյալ դեպքում նշանակում է քաղաքացիական անձ, որին հակամարտության հակառակորդ կողմը գերի է վերցրել եւ վերջինիս կամքին հակառակ պահում է իր տարածքում: Ուշադրության առնելով այն, որ հարեւան պետության համապատասխան իրավասու իշխանությունները, այդ թվում` պետական հանձնաժողովը, տարիներ շարունակ կտրականապես հերքել են իրենց տարածքում զինվորականների եւ խաղաղ բնակիչների շրջանից պատանդների առկայությունը, ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությունը առավել քան տարօրինակ է հնչում:   

Կարծում եմ, որ արժե դրա վրա հրավիրել միջազգային իրավասու կազմակերպությունների ուշադրությունը: Մենք մեր կողմից բոլոր ջանքերը կգործադրենք ադրբեջանցի պաշտոնյայի արտահայտությունների լույսի ներքո տվյալ իրավիճակի համապարփակ ուսումնասիրության համար», - հայտնել է Արմեն Կապրիելյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ