News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում երկու անձի սպանության մեջ մեղադրվողի ազգականների գույքը, ըստ նախնական տեղեկությունների, վնասել ու հրկիզել է սպանված Արտյոմ Խամոյանի եղբայր Աշոտ Խամոյանը: Այս մասին հաղորդում է Ոստիկանությունը:

Նշենք, որ, ըստ Ոստիկանության, Արտյոմ Խամոյանին եւ Վարգդես Գալստյանին մահացու հրազենային, Արման Խամոյանին հրազենային վնասվածք պատճառելու մեղադրանքով կալանավորվել է Արագածավան գյուղի բնակիչ, 35-ամյա Սեդրակ Ղազարյանը:

Նշենք, որ, տարածված լուրերի համաձայն, Սեդրակ Ղազարյանը եւ Խամոյանները վաղեմի թշնամություն են ունեցել: Սպանությամբ ավարտված վիճաբանությունը ծագել է խոտի դեզը հրկիզելու պատճառով:

Հիշեցնենք, որ 2016թ. փետրվարի 3-ի ուշ երեկոյան Արագածավանում սպանվել էին 40-ամյա Արտյոմ Խամոյանն ու 49-ամյա Վարդգես Պետրոսյանը, իսկ Արտյոմ Խամոյանի եղբայրը՝ Արման Խամոյանը տեղափոխվել էր հիվանդանոց: Սպանության կասկածանքով ձերբակալվել էր նույն գյուղի բնակիչ Սեդրակ Ղազարյանը:

Ողբերգության շարունակությունը կանխելու նպատակով դեպքից հետո Արագածավանում ուժեղացված հսկողություն են իրականացնում ոստիկանական ուժերը։ Գյուղ մտնող բոլոր մեքենաները ստուգվում են:

ՀՀ Քննչական կոմիտեից մեզ հայտնեցին, որ Գարիկ Տերտերյանի անհետացման փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ