News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հարկային հաշվառման տվյալների միասնական բազայի ստեղծումը կօգնի Եվրասիական միության անդամ տարբեր հանրապետությունների սուբյեկտների միջեւ  ԱԱՀ-ի վերադարձի եւ դուրս գրման կանոնակարգմանը:  Այդ մասին փետրվարի 8-ին Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողներին հայտնել է   միկրոէկոնոմիկայի եւ ինտեգրացիայի հիմնական ուղղությունների հարցերով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի անդամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Նշենք, որ այժմ ԵԱՏՄ-ի ներսում արտահանվող ապրանքից ԱԱՀ-ի վերադարձը գործում է գործարքին մասնակից գործընկերների իրազեկումների հիման վրա:  Հայկական ընկերությունները բողոքում են, որ իրենց հետ գործարք կնքողները կամ ուշացնում են իրազեկումները կամ էլ ուղղակի մոռանում են ուղարկել դրանք   (Հայաստանից ապրանքն իրենց հանրապետությունում վաճառելուց հետո): Արդյունքում ձեռնարկատերը զրկվում է ԱԱՀ-ն դուրս գրելու հնարավորությունից եւ ստիպված է այն ամբողջությամբ իր վրա վերցնել: 

Համակարգն աստիճանաբար գործածության մեջ է մտնում,  մի շարք խնդիրներ լուծվել են, եւ բիզնեսը սովորում է աշխատել նոր կարգի համաձայն: Քննարկվում են դրա հետագա օպտիմալացման հնարավորությունները, հավելել է Վալովայան: 

Գաղտնիք չէ, որ Մաքսային, իսկ այժմ Եվրասիական միության անդամ հանրապետությունների համար շատ կարեւոր է չկորցնել հարկային եկամուտը:  Այստեղից էլ` ԱԱՀ-ի վերադարձի հստակ համակարգի անհրաժեշտությունը: «Եթե հարկային մարմինների շրջանակում խորացնենք համագործակցությունը, տեղեկատվական միասնական բազաներ ստեղծենք, հնարավոր է` կկարողանանք ավելի թեթեւացնել ԱԱՀ-ի վերադարձի գործընթացը», - հավելել է նախարարը:

 

Կարգավորելով միասնական տարածքում դեղերի շրջանառութան պրոցեդուրաները եւ դրանց համար միասնական շուկա ստեղծելով` ԵԱՏՄ-ի երկրները կկարողանան դուրս գալ դեղերի արտադրության էապես նոր մակարդակ: 

«Ժամանակակից միջազգային ստանդարտների անցումը հնարավորություններ կստեղծի ոչ միայն միության ներսում առեւտրի ընլայնմանը, այլեւ երրորդ երկրներից նոր ներդրումների ներգրավմանը: Դա կօգնի արտահանման մեծ ներուժ ունեցող արտադրանք ստեղծել, այդ թվում նաեւ` միության սահմաններից դուրս արտահանվելու համար», - հավելել է Վալովայան: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ