News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական ռուբլու անկման ֆոնին Եվրասիական տնտեսական միությունում փորձեցին հաշվի առնել հայկական արտահանման շահերը: Այս մասին փետրվարի 8-ին կայացած Մոսկվա-Աստանա-Երեւան մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի՝ մակրոէկոնոմիկայի եւ ինտեգրման հիմնական ուղղությունների գծով կոլեգիայի անգամ (նախարար) Տատյանա Վալովայան:

Այն, որ հայկական դրամն ավելի քիչ արժեզրկվեց, քան ռուսական ռուբլին, հայկական ապրանքների համար ռուսական շուկայում որոշակի հնարավորություններ ստեղծեց: Մի շարք ապրանքների մասով, մասնավորապես՝ մրգի եւ բանջարեղենի, արտահանումը նույնիսկ ավելացավ:

«Դա նշանակում է, որ մենք հաշվի ենք առնում միմյանց շահերը եւ լրացուցիչ հնարավորություններ են ստեղծում մեր շուկա մուտք գործելու համար»,- հայտարարեց Վալովայան:

Նա ընդգծեց, որ ռուսական ռուբլու, ղազախական տենգեի եւ բելառուսական ռուբլու արժեզրկումը դեմփինգային բնույթ չէր կրում, այլ թելադրված էր տնտեսակա կոնյուկտուրայով. նավթի գների անկմամբ, Չինաստանի եւ ԵՏՄ կարեւոր այլ գործընկերների տնտեսության աճի տեմպերի դանդաղեցմամբ:

Եվրասիական հանձնաժողովի խնդիրն է՝ Միության անդամ երկրներին օգնել հնարավորինս համաձայնեցնել դրամավարկային քաղաքականությունը, որպեսզի արժույթների փոխարժեքի տատանումներից առաջացած փոխադարձ անհարմարությունները հնարավորինս նվազագույնի հասցվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ