News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորվեգիան առաջին անգամ Լիտվայի շուկայում գերազանցել է ռուսական «Գազպրոմ»-ին: Նորվեգական գազի մասնաբաժինն այդ երկրի շուկայում գերազանցել է 50%-ը: Reuters-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Լիտվայի էներգետիկայի նախարար Ռոկաս Մասյուլիսը:

Նախարարի խոսքով, նորվեգական Statoil-ի հետ պայմանագրերն ապացուցում են, որ «Գազպրոմ»-ի արտադրանքը շուկայում իրական մրցակից ունի: Լիտվայում գազի սպառման ընդհանուր ծավալը գնահատվում է 1 մլրդ խ.մ.: ««Գազպրոմ»-ի շուկայական մասնաբաժինն ապագայում կախված կլինի գներից եւ կոմերցիոն այլ պայմաններից: Ոչ մի քաղաքական որոշում, գազի գնումը կոմերցիոն համաձայնագիր է»,- նշել է Մասյուլիսը:

Gazeta-ի փոխանցմամբ, Լիտվայի շուկայում մասնաբաժինը նորվեգական ընկերությունը կարողացել է ավելացնել երկու նոր պայմանագրերի շնորհիվ, որոնք Նորվեգիայից գազի մատակարարումների ընդհանուր ծավալը կավելացնեն 3 անգամ: Խոսքը Statoil-ի եւ Lietuvos Duju Tiekimas (LDT) գազային ընկերության, ինչպես ազոտային պարարտանյութեր արտադրող Achema ընկերության միջեւ պայմանագրերի մասին է:

«Գազպրոմ»-ի հետ LDT-ի երկարաժամկետ պայմանագրի ժամկետը լրացել է անցյալ տարի եւ, լիտվական ընկերույան ներկայացուցչի խոսքով, ստիպված էին կարճաժամկետ պայմանագիր ստորագրել Statoil-ի հետ՝ դեֆիցիտը ծածկելու համար: LDT-ն, սակայն, շարունակում է բանակցություններ վարել «Գազպրոմ»-ի հետ նոր համաձայնագրի շուրջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ