News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սահմանին զոհված 19-ամյա Ռուբեն Ալեքսանյանի երկվորյակ եղբայրը՝ Գարիկը,  որ դեռ ժամկետային զինվորական ծառայության մեջ է, սահմանային զորամասից տեղափոխվել է: Գարիկի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որդուն տեղափոխել են մի զորամաս, որն իրենց բնակավայրից 15 կմ է հեռու:

«Լավ է, որ բերել են, բայց ես ուզում եմ ազատվի ծառայությունից: Ուզում եմ՝ հանի զինվորական հագուստը, միջավայրը փոխի, որ սթրեսից դուրս գա երեխես»,- ասաց Լուսիկ Ալեքսանյանը:

Լուսիկ Ալեքսանյանը նշեց, որ որդուն ժամկետային զինվորական ծառայությունից մեկ տարի շուտ ազատելու խնդրով եւս մեկ անգամ կդիմի պաշտպանության նախարարին:

Հիշեցնենք, որ մեկ անգամ նա արդեն դիմել է, դրանից հետո որոշում է կայացվել Գարիկին տեղափոխելու մասին:

20-ամյա Ռուբեն Ալեքսանյանը զոհվել է 2015թ. դեկտեմբերի 18-ի գիշերը՝ հակառակորդի հետ ծավալված մերձամարտերի ընթացքում: Նա Լոռու մարզի Տաշիր քաղաքում էր բնակվում, ծնունդով Կաթնառատ գյուղից էր, ծառայում էր երկվորյակ եղբոր հետ: Ռուբեն Ալեքսանյանն ու նրա երկվորյակ եղբայրները տան կրտսեր զավակներն են: Նրանց ավագ եղբայրը մահացել է ՌԴ-ում՝ արտագնա աշխատանքի ժամանակ, մյուս եղբայրը Հայաստանում է: Ռուբեն Ալեքսանյանի ծնողները նրա զոհվելու օրը արտերկրում են եղել՝ արտագնա աշխատանքի:

Տպել
Ամենաշատ