News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հանրապետական ծննդատանը հունվարի 2-ին մահացած հղիի՝ Գրետա Տոնոյանի մայրը պնդում է՝ նա  թոքաբորբի դեմ անհրաժեշտ դեղորայքը չի ստացել, ինչպես պնդում է հիվանդանոցի տնօրինությունը: NEWS.am-ի հետ զրույցում Արմինե Տոնոյանը նշեց, որ ինքը կասկածում է, որ հիվանդության պատմագրում հետին թվով գրառումներ են արվել ու գրվել այնպիսի նշանակումներ, որոնք Գրետան  իրականում չի ստացել:

«Ինչքա՞ն պետք է խաբեն: Ես վստահ եմ, որ հետին թվով են լրացրել: Ասում են, թե տամիֆլյու են տվել: Տամիֆլյուն տաբլետկա ա, իսկ իմ երեխեն տաբլետկա ա խմել օրը երեք անգամ, դա եղել է B1 վիտամինը»,- ասաց Արմինե Տոնոյանը:

Արմինե Տոնոյանը պնդում է, որ եթե բժիշկները ճիշտ բուժում անեին, Գրետայի կյանքը փրկել հնարավոր կլիներ: Գրետայի մոր խոսքով՝ հղիին ժամանակին ռենտգեն հետազոտության չեն ենթարկել եւ թոքաբորբ են հայտնաբերել այն ժամանակ, երբ բուժումներն այլեւս օգուտ չեն տվել:

Ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ ծննդատուն ընդունվելու առաջին օրվանից 20-ամյա Գրետան  ենթարկվել է անհրաժեշտ հետազոտությունների ու ստացել անհրաժեշտ բուժումը: Նա մեզ ցույց էր տվել հիվանդության պատմագիրը, որտեղ նշված է, որ Գրետան ստացել է նատրիումի քլոր, վիտամին C, դիկլոֆենակ եւ ամենասպեցիֆիկ պրեպարատը`  տամիֆլյու: Բժիշկը նշել էր, որ ինչ տեսակի թոքաբորբ էլ առաջանար հղիի մոտ` օջախային, թե խիստ, նա ընդունման ժամից ստացել է այն դեղորայքը, ինչ ստանում են տիպիկ թոքաբորբի ժամանակ:

Նշենք, որ Գրետան մահացել է կայծակնային սուր թոքաբորբից:

Նա Արմավիրի մարզի Գայ գյուղից էր: Դեկտեմբերի 25-ին  ընդունվել էր «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատուն, ունեցել էր ջերմություն: Մի քանի օր բուժում էր ստացել այնտեղ, վիճակը վատացել էր դեկտեմբերի 29-ին, նրան տեղափոխել էին վերակենդանացման բաժանմունք, ապա` «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանցման բաժանմունք, որտեղ դեկտեմբերի 31-ին կեսարյան հատում էին արել, դրանից երկու օր անց Գրետան մահացել էր:

Հարուցվել է քրեական գործ ՔՕ 130-րդ հոդվածի 2-րդ մասով՝ բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել
Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն մայիսի 6-ի երեկոյան ...
Դեղատան փողոցում երկհարկանի տանը հրդեհ է բռնկվել
Ըստ նախնական տվյալների հրդեհը բռնկվել է մոտ 400 քմ տարածքում գտնվող տներում...
Նյու Դելիի ոստիկանությունը բռնագանձել է 15 տոննա կեղծված համեմունքներ
The Times of India թերթի տվյալներով՝ դրանց արտադրման ժամանակ օգտագործվել են անորակ բաղադրիչներ...
Ոստիկանները Նոր Խարբերդում թմրաշրջանառության դեպք են բացահայտել. Շոկոն հյուրասիրել է մեկ այլ տղամարդու
20-ամյա երիտասարդը, հայտնաբերված զանգվածը և կազմված փաստաթղթերը...
Արմավիրում 26-ամյա վարորդը «ԳԱԶ 24»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնի
Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռվել է...
Երևանում նորակառույցի շինհրապարակում բազալտե քարը ընկել է 26-ամյա տաջիկ բանվորի գլխին. նա հիվանդանոցում մահացել է
Ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ուենցել Երաևնում։ Ժամը 18։10-ի…
Ամենաշատ