News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ադել ալ Ջուբեյրը հայտարարել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի կազմում հատուկ նշանակության զորքեր Սիրիա ուղարկելու հնարավորության մասին՝ «Իսլամական պետության» դեմ պայքարելու նպատակով:

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին օրեր առաջ հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է զորքեր ուղարկել Սիրիայում ցամաքային գործողությունների մասնակցելու համար, բայց պայմանով, որ դա կհամաձայնեցվի ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարության հետ: Նա ենթադրել է, որ նման որոշում կարող է ընդունվել հաջորդ շաբաթ Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ: Բրիտանական Guardian թերթը՝ վկայակոչելով Սաուդյան աղբյուրները, հայտնել է, որ Էր Ռիադը կարող է Սիրիա ուղարկել մի քանի հազար զինվորականի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Սիրիայի ԱԳ նախարար Վալիմ Մուալեմը այս առնչությամբ հայտարարել է, որ այն օտարերկրյա զինվորականները, որոնք կներխուժեն Սիրիայի տարածք առանց Դամասկոսի թույլտվության, կարող են հայրենիք վերադառնալ դագաղներում, որովհետեւ ագրեսոր կհամարվեն: «Ցանկացած ցամաքային ներխուխում ՍԻրիայի տարածք առանց Սիրիայի կառավարության համաձայնության, կընկալվի որպես ագրեսիայի ակտ, որին պետք է ընդդիմանա երկրի յուրաքանչյուր քաղաքացի: Ինձ համար ցավալի է դա ասել, բայց նրանք տուն կվերադառնան փայտե դագաղներում»: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ