News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ավտոընկերությունները արտադրությունից հանում են փոքր ծավալի կոմպակտ մոդելները նվազող պահանջարկի պատճառով, որը բենզինի գների անկման հետեւանք է։ Այս մասին գրում է USA Today թերթը։

Հյուսիսամերիկյան ավտոշուկայում բենզինի գների նվազման եւ քրոսովերների պահանջարկի աճի համադրությունը ստիպում է դադարեցնել որոշ մոդելների արտադրությունը, որոնք մեծ պահանջարկ չեն վայելում կամ բավականաչափ շահույթ չեն բերում։ Թերթի տեղեկություններով՝ միայն հունվարին ԱՄՆ-ում կոմպակտ մեքենաների վաճառքի ծավալները նվազել են 11.3 տոկոսով այն դեպքում, երբ ամենագնացների եւ քրոսովերների վաճառքն աճել է 10.3 տոկոսով, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Թերթը մեջբերում է Fiat Chrysler ընկերության նախագահ Սերջո Մարկիոնեի խոսքը, ով ավելի վաղ հայտնել էր, որ ընկերությունը մոտ ապագայում կդադարեցնի Dodge Dart սեդանի եւ Chrysler 200-ի արտադրությունը։

Հյուսիսամերիկյան շուկայի մեկ այլ խոշոր խաղացողը՝  Toyota ճապոնական կոնցեռնը, անցյալ շաբաթ հայտնել էր, որ դադարեցնում է  Scion մեքենայի արտադրությունը, որի մոդելների շարժիչի ծավալը չի գերազանցում 2 լիտրը։

USA Today-ը նշում է, որ  մի շարք այլ ընկերություններ մեքենաների արտադրությունը տեղափոխում են Մեքսիկա, ինչը թույլ կտա կրճատել արտադրության արժեքն ու կորուստները՝ փոխհատուցելով եկամտի պակասը։

Ամերիկյան ավտոմոբիլային միության տվյալներով՝ փետրվարի 8-ին ԱՄՆ-ում Regular բենզինի մեկ գալոնը (0.46 լիտր) արժեր 1.74 դոլար։ Մեկ տարի առաջ մեկ գալոն բենզինն արժեր 2.18 դոլար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Mercedes-Benz-ը պաշտոնապես ներկայացրել է էլեկտրական G-Class-ը
Նոր մեքենայի սրահը համալրվել է երկու…
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Ամենաշատ