News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Անցած տարվա ամռանը մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով տուժողի իրավահաջորդ Վաղինակ Մարգարյանն արձագանքել է գործով մեղադրյալ Շուշանիկ Բախշյանի փաստաբանի՝ Փաստաբանների պալատ ներկայացրած պարզաբանմանը

Պալատին ներկայացրած դիմումում Վաղինակ Մարգարյանն ընդգծել է, որ Բախշյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ըստ էության չի հերքել իր կողմից ներկայացրած փաստերը, փոխարենը կոչ է արել, որպեսզի, դիմումի քննարկման գործընթացում, պալատը չցուցաբերի սոսկ ձևական մոտեցում:

«Բացի դրանից փաստաբանը ցանկանում է Կարեն Կիրակոսյանի և Անժելա Աբելյանի կողմից կասկածյալի ձերբակալման դեմ դատական կարգով բողոքարկման իրենց մասնագիտական պարտականության կատարման գործընթացը, հղիների ու բժիշկների կողմից բողոքի ակցիաների կազմակերպման կանխումը խրախուսվի պալատի կողմից»,- գրել է Վաղինակ Մարգարյանը:

Մերի Մարգարյանի հայրը կրկին հորդորել է Փաստաբանների պալատաին կարգապահական վարույթ հարուցել Ալեքսանդր Սիրունյանի դեմ, քանի որ դրա համար կան ապացույցներ:

«Եթե պարոն Ալեքսանդր Սիրունյանը նպատակ չի հետապնդում կրքեր բորբոքելու, ապա առաջին հերթին նման պահանջն իր առջև պետք է դնի, իր վարքագծին և իր արտահայտություններին պետք է հետևի, ոչ թե պալատի կողմից խրախուսվելու կոչ անի»,- ասել է նա:

Վաղինակ Մարգարյանը հիշեցրել է նաեւ, որ իր դիմումի քննարկումը պայմանավորված չէ դատավարական անհրաժեշտության հետ, քանի որ «մեղադրյալի /ների/ մեղավորության կամ անմեղության հարցը չեն ցանկանում քննարկման առարկա դարձնել, այլ փաստաբանի վարքագիծը, որը դրսևորվել է հրապարակավ՝ ոչ վայել արտահայտությունների արտահայտմամբ, և որոնք քրեական գործի շրջանակներում քննարկման ենթակա փաստեր չենկարող հանդիսանալ»:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սիրունյանը Փաստաբանների պալատ պարզաբանում է ներկայացրել` կապված փետրվարի 1-ին Մերի Մարգարյանի հոր` Վաղինակ Մարգարյանի` իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ ՀՀ Փաստաբանների պալատ ներկայացրած դիմումի հետ։

Ըստ ներկայացված պարզաբանման Ալեքսանդր Սիրունյանը նշում է, որ իր նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու դեպքում, դատավարության մրցակցության սկզբունքը եւ Մերի Մարգարյանի մահվան քրեական գործով կողմերը կհայտնվեն անհավասար պայմաններում: Պարզաբանման մեջ նա կոչ է անում ՀՀ փաստաբանների պալատին դիմումի քննարկման գործընթացում չցուցաբերել սոսկ ձեւական մոտեցում, քանի որ այն ավելի է լարելու առանց այն էլ լարված իրավիճակը: Բացի դրանից, Ալեքսանդր Սիրունյանը իր պարզաբանման մեջ նշել է, որ կան 200-ից ավելի հղիներ եւ նրանց ընտանիքներ, որոնց ինքն ուղղակիորեն հազիվ է զսպում, որ բողոքի ակցիաներ չկազմակերպեն:

Նշենք, որ Մերի Մարգարյանի հարազատները համոզված են, որ Սիրունյանը խախտել է օրենքի պահանջը՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարելով, թե «Շուշանիկ Բախշյանը չի դատվելու», «Եթե մեկը դատվի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու», «Հոսպիտալացվեր Մերի Մարգարյանը, մահանալու էր, չհոսպիտալացվեր, մահանալու էր»։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան: 2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Նա գրավի դիմաց ազատ է արձակվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ