Գերմանիայի Բավարիա դաշնային հողում երկու գնացքների բախումից առնվազն 100 մարդ է տուժել, կան զոհեր: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռոզենհայմ քաղաքի ոստիկանության ներկայացուցիչը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր DPA գործակալությունը, երկու գնացքները բախվել էին Գերմանիայի հարավում:
Գործակալության տվյալներով միջադեպը կատարվել էր Բավարիայի Բադ Այբլինգ քաղաքում: Բախման հետեւանքով մի քանի վագոն դուրս էր եկել գծերից:
Կատարվածի մանրամասներն այս պահին հայտնի չեն: