News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանը եւ Շվեդիան կրկնակի հարկումից ազատելու մասին համաձայնագիր են ստորագրել։ Փաստաթուղթը ստորագրվել է Շվեդիայի արտգործնախարար Մարգոտ Վալստրյոմի՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում։ Նշենք, որ նախարարը Երեւան է ժամանել տարածաշրջանային այցով։

Շվեդիայի արտգործնախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսի ավարտին Էդվարդ Նալբանդյանը առանձնացրել է երկու երկրների միջեւ ինտենսիվ երկխոսությունը, որն ավելի է ակտիվացել Երեւանում եւ Ստոկհոլմում դեսպանատներ բացելուց հետո։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մշակույթի բժշկության, տնտեսության ոլորտներում հարաբերությունների զարգացման եւ ԱԳՆ-ների միջեւ խորհրդատվություններ անցկացնելու հարցերը։ Նշվել է Հայաստան-ԵՄ նոր բանակցությունների մեկնարկի կարեւորությունը։

Հայաստանին շնորհավորելով բանակցությունների մեկնարկի կապակցությամբ՝ Շվեդիայի արտգործնախարարը նշել է, որ իր երկիրը պատրաստ  է աջակցել Հայաստանին այդ հարցում։ «Դա մեր ընդհանուր արժեքների եւ շահերի շրջանակներում է»,- ասել է նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ