News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

 «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը հանցակցության մեջ կասկածվող ռուսաստանցիները Թուրքիայից արտաքսվել են երրորդ երկրներ, օրինակ` Վրաստան կամ Ուկրաինա: Այդ մասին հայտնել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովը, տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Շատ հաճախ Ռուսաստանի քաղաքացիները, որոնք կասկածվում են ԻՊ-ին հանցակցության մեջ, Թուրքիայից արտաքսվել են ոչ թե Ռուսաստան, այլ երրորդ երկրներ, որոնց հետ մենք կամ չունենք դիվանագիտական հարաբերություններ  (Վրաստան) կամ էլ հարաբերությունները լարված են (Ուկրաինա): Եթե ԻՊ-ին հանցակցության մեջ կասկածվողն արտաքսվում էր այդ երկրներ, նրան ձերբակալելու մեր հնարավորությունները զրոյի էին հավասարվում», — ասել է նա:

Դեսպանի խոսքով, թուրքական կողմը պնդում էր, որ նման դեպքերում երրորդ երկրներ արտաքսումն իրականացվել է ձերբակալվածների ցանկությամբ:  

Կառլովը նաեւ նշել է, որ Թուրքիան օտարերկրյա գրոհայինների` ԻՊ-ին միանալու հիմնական ուղիներից մեկն է:  

«Այդ հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի համագործակցությունն ակնհայտորեն ոչ բավարար մակարդակում էր: Հաճախ մենք միայն ԶԼՄ-ներից էինք իմանում, որ օտարերկրացիների խումբ է ձերբակալվել, որոնց մեջ Ռուսաստանի քաղաքացիներ կան», — ասել է Կառլովը:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի արտգործնախարարը Բորելին հայտնել է ԻՀՊԿ կառուցողական դերի մասին ահաբեկչության դեմ պայքարում
ԻՀՊԿ-ն կառուցողական դեր է խաղում ահաբեկչության դեմ պայքարում...
Թուրքիայում ԻՊ-ի հետ կապեր ունենալու կասկածանքով ձերբակալել են ավելի քան 40 մարդու
Թուրքիայում ձերբակալել են ավելի քան 40 կասկածյալի...
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ամենաշատ