News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միացել է Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը:

Այս առնչությամբ, տարածված հաղորդագրության մեջ ասվում է.

«Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունն իր ստեղծման առաջին օրվանից միշտ պայքարում է երկրում տիրող առաջացած խնդիրների եւ արատավոր երեւույթների դեմ, սակայն օրեցօր ահագնացող արտագաղթի մեծ ծավալները, քաղաքացիների շրջանում աղքատության բարձր շեմը, մեր երկրի սոցիալ-տնտեսական ծանր վիճակը յուրաքանչյուրիս ստիպում են գործել միասնական եւ համախմբված:

Այս խնդիրները հաշվի առնելով, ինչպես նաեւ հունիսից դառնալով ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանի նախաձեռնած «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորման հիմնադիր ուժերից մեկը եւ լիովին ընդունելով «Հայկական վերածնունդ»-ի գաղափարը` Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը հրավիրել էր կուսակցության Բարձրագույն մարմնի նիստ: Նիստում  որոշում կայացվեց  ՀՀ կուսակցությունների մասին օրենքի 19-րդ եւ 29-րդ հոդվածներ համաձայն վերակազմակերպման միջոցով Լիբերալ ժողովրդավարական կուսակցությունը միաձուլվել «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցությանը, որի հիմնադիր համագումարը տեղի է ունենալու սույն թվականի փետրվարի 21-ին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ