News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2 տարի առաջ տեղի ունեցած սպանության մեջ մեղադրվող, Տավուշի մարզի Թեղուտ համայնքի ղեկավարի որդուն՝ Արագած Թամրազյանին, առաջադրված մեղադրանքը վերաորակվել է:

NEWS.am-ի թղթակցին մեղադրյալի փաստաբան Վաղինակ Գեւորգյանը հայտնեց, որ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետը վերաորակվել է 105-րդ հոդվածի 1-ին մաս:

«Միջնորդել էինք, որ նշանակվի դատահոգեբանական- դատահոգեբուժական փորձաքննություն, որի եզրակացությունից հետո հոդվածը վերաորակվեց՝ հոգեկան խիստ հուզմունքի վիճակում կատարված սպանություն»,- ասաց Վաղինակ Գեւորգյանը՝ նշելով, որ մյուս հոդվածը՝ ՔՕ 185-րդ հոդվածի 1-ին մասը, մնացել է անփոփոխ:

Վաղինակ Գեւորգյանի խոսքով՝ գործով նախաքննությունն ավարտվել է եւ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատախազին:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ 2013 թ. դեկտեմբերի 24-ին Արագած Թամրազյանն ավտոմեքենայով հետապնդել է իր եղբոր հետ վիճաբանած Նավասարդ Աբգարյանի ավտոմեքենային, որի ընթացքում հրացանից չորս անգամ կրակել է նրա ուղղությամբ: Այնուհետեւ Նավասարդ Աբգարյանը, փոխելով ավտոմեքենայի ուղղությունը, կիսով չափ բարձրացել է մայթ, իջել ավտոմեքենայից եւ որպես հետիոտն անցել ճանապարհի երթևեկելի մաս: Արագած Թամրազյանը շարունակել է հետապնդել նրան եւ կրակել Աբգարյանի ուղղությամբ։ Ստացած հրազենային վնասվածքով վերջինս տեղափոխվել է «Դիլիջանի բժշկական կենտրոն», որտեղ ժամեր անց մահացել է:

Դեկտեմբերի 28-ին Արագած Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել եւ հայտարարվել հետախուզում: 2015թ. օգոստոսի 25-ին Թամրազյանը հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել ոստիկանություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ