News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի արեւելքում մոտ 200 հազար բնակիչներ լքել են իրենց տները կառավարական բանակի եւ քուրդ ապստամբների միջեւ բախումների պատճառով։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է «Գոչ դեր» բարեգործական հիմնադրամի ղեկավար Իլմազ Քանը։

«Բախումներն ընթանում են ողջ թուրքական Քրդստանի տարածքով, խաղաղ բնակիչները զանգվածաբար լքում են իրենց տները։ Ջիզրե քաղաքում փախստական է դարձել մոտ 100 հազար մարդ։ Դիարբեքիր քաղաքի Սուրի շրջանում՝ մոտ 35 հազարը։ Ընդհանուր առմամբ իրենց տները լքել են 200 հազար մարդ»,- ասել է Քանը։

Նրա խոսքով՝ փախստականների մեծ մասը հաստատվել են իրենց կամ հարեւան քաղաքներում՝ հարազատների տներում։ «Քրդերն ավանդաբար օգնում են իրար, այդ պատճառով փախստականների ճամբարներ մենք չունենք։ Դեռ փախստականների թիվն այդքան մեծ չէ, եւ նրանց համար տեղերը բավականացնում են։ Որոշ բնակարաններում ապրում է 20-30 կամ անգամ 40 մարդ»,- ասել է նա։

Ընդ որում, դեռ պարզ չէ, թե որտեղ են ապրելու այդ փախստականները մարտական գործողությունների ավարտից հետո, քանի որ տների մեծ մասն ավերված է։

Ներկայումս Դիարբեքիր քաղաքի Սուրի շրջանում շարունակվում են բանակի եւ քուրդ ապստամբների միջեւ ակտիվ բախումները։ Թուրքիայի իշխանությունները դեկտեմբերին մի շարք քրդաբնակ շրջաններում պարեկային ժամ էին մտցրել։ Իշխանությունների տեղեկություններով՝ իրականացված հակաահաբեկչական գործողությունների ընթացքում սպանվել է 825 քուրդ զինյալ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրաքն առաջին անգամ երկար տարիներ հետո ստեղծել է 2 ռազմակայան Թուրքիայի հետ սահմանին. Hürriyet
Իրաքը երկու ռազմակայան է ստեղծել Թուրքիայի սահմանին...
Թուրքիան ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում, Քուրդիստանի աշխատավորական կուսակցության դեմ. ԶԼՄ
Թուրքական բանակն ինքնուրույն գործողություն կիրականացնի Իրաքում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ