News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Պայմանագրային զինծառայող Տիգրան Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն: Այս մասին, այսօր՝ փետրվարի 9-ին, Երեւանի պետական համալսարանում ուսանողների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, անդրադառնալով զինված ուժերից պայմանագրային զինծառայող Մազմանյանի հեռացման խնդրին:

Ինչ վերաբերում է Մազմանյանի պնդմանը, թե իրեն աշխատանքից հեռացրել են քաղաքացիական ակտիվության համար, Սեյրան Օհանյանն արձագանքելն է. «Կարծում եմ՝ յուրաքանչյուր զինվորական այսօր պետք է զբաղվի իր գործով: Չեմ կարծում, որ Տիգրան Մազմանյանն այն հիմքն ունի, որ մեղադրի Զինված ուժերի ղեկավարությանը: Մազմանյանը զբաղվել է քաղաքականությամբ, իսկ Զինված ուժերը պետք է քաղաքական չեզոքություն պահպանեն: Նրան մեկ անգամ եւս զգուշացվել է այդ մասին եւ ինքն իր ցանկությամբ դուրս է եկել բանակից»:

Դիտարկմանը, թե Սեյրան Օհանյանն, ինքն էլ մասնակցել է «այո»-ի քարոզարշավին, նա արձագանքելն է. «Ես քաղաքական թիմի անդամ եմ, եւ այդ քարոզչության շրջանակում ներկայացրել եմ, թե ինչպիսին է այսօր անվտանգության համակարգը եւ նոր Սահմանադրությամբ ինչպիսին է լինելու: Ես քարոզչությամբ չեմ զբաղվել»:

Հիշեցնենք, որ Տիգրան Մազմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, թե իրեն աշխատանքից հեռացվել է անձամբ Սեյրան Օհանյանը: Պատճառը, ըստ Մազմանյանի, իր քաղաքացիական ակտիվությունն է:

Տպել
Ամենաշատ