News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի առաջատար իրավաբանական ֆիրմաները 2008 թվականի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո շարունակում են տարեկան   3-4 տոկոսով բարձրացնել դրույքները, չնայած ցածր ինֆլյացիային եւ իրավաբանական ծառայությունների նկատմամբ թույլ պահանջարկին, գրում է   The Wall Street Journal-ը` վկայակոչելով   Citi Private Bank-ի տվյալները:

Որոշ դեպքերում գործընկերների հոնորարները հասնում են ժամը  1500 դոլարի, մինչդեռ մի քանի տարի առաջ ժամը 1000 դոլար գումարը փորձագետներին չափազանց մեծ էր թվում: 1200-ից 1300 դոլար դրույքները գործնականում նորմա են դարձել, բայց հայտնի անունը կամ հազվագյուտ մասնագիտացումը էլիտար իրավաբաններին հնարավորություն են տալիս ժամը  1800 եւ 1950 դոլարի հաշիվ ներկայացնել:

DLA Piper-ի իրավաբան Ջոն Ալտորելլիի խոսքով, որը մասնագիտացած է ֆինանսական իրավունքի մեջ, աշխատանքի մոտավորապես կեսն իրականացվում է ամրագրված վճարով, ոչ թե ժամավճարով:   DLA Piper-ը Ալտորելլիի աշխատանքի մեկ ժամվա համար   1500 դոլար է պահանջում, նշում է WSJ-ն:

Ամերիկյան իրավաբանական ընկերություններն անցյալ տարի  4 տոկոսով մեծացրել են իրենց եկամուտը, չնայած իրավաբանական ծառայությունների հանդեպ պահանջարկը մեծացել է ընդամենը 0,5 տոկոսով: Սակայն, չնայած սակագների աճին, իրավաբանների ճնշող մեծամասնության հոնորարները նույնիսկ չեն մոտենում ռեկորդային մակարդակին: 

Ամենաթանկարժեք իրավաբանական ընկերությունների թվին են պատկանում  Proskauer Rose-ը (գործընկերոջ աշխատանքի մեկ ժամվա համար 1475 դոլար), Ropes & Gray-ը (1450 դոլար) եւ Kirkland & Ellis-ը (1445 դոլար):

Այդ ոլորտում իրավաբանական ընկերության գործընկերոջ աշխատանքի մեկ ժամը 2015-ին հաճախորդների վրա միջինը  875 դոլար էր արժենում, երեք տարվա ընթացքում այդ ցուցանիշն աճել է ավելի քան 27 տոկոսով:

WSJ-ն տեղեկություն էր հավաքում դատական նյութերից, այդ թվում` սնանկացման գործերի վերաբերյալ: Իրավաբանական ընկերությունների մամուլի ծառայությունները հրաժարվել են մեկնաբանել այդ տեղեկությունները, տեղեկացնում է  «Ինտերֆաքսը»

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ